Բաժին. Բիզնես

ZARA-Ն ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՇԽԱՏՈՒԺԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ

Իսպանական Isditex ընկերությունների խումբը, որը ներկայացնում է Zara բրենդը, մեղադրվում է աշխատուժի շահագործման մեջ: Արգենտինայի ոստիկանությունը ուսումնասիրություն է իրականացրել և երկրում գործող գործարաններից մեկում, որտեղ արտադրվել է Zara Man հավաքածուի հագուստ՝  Made in Argentina մակնշմամբ, հայտնաբերել է աշխատանքի «ոչ մարդկային» պայմաններ: Գործարանի աշխատողները, որոնց շարքում եղել նաև երեխաներ, գիշերել են գործարանի տարածքում և չեն ունեցել որևէ փաստաթուղթ:

Isditex ընկերության ներկայացուցիչները արդեն իսկ հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ընկերությունը որևէ կապ չունի Արգենտինայում հայտնաբերված գործարանի հետ:

Հարկ է նշել, որ մի քանի ամիս առաջ աշխատանքային վատ պայմաններով մեկ այլ գործարան էր հայտնաբերվել Բանգլադեշում, որը նույնպես, ըստ որոշ պնդումների, արտադրում էր հագուստ՝ Inditex ընկերությունների խմբի համար: Ընկերությունը իր կապն այս գործարանի հետ ևս հերքել էր:

Նշենք, որ 2012 թվականին Inditex ընկերությունների խումբն ապահովել է շահույթի 22% աճ:

Share