Բաժին. Բիզնես

MATTEL-Ի ՀԱՍՈՒՅԹԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԱՎԵԼԻՆ Է ԵՂԵԼ. MONSTER HIGH ՏԻԿՆԻԿՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՄԵԾ Է

Խաղալիքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Mattel ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համամատ, ընկերության զուտ շահույթն աճել է 30.7 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել 38.5 միլիոն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը կանխատեսվածից 9 միլիոնով ավելի է եղել և կազմել 995.6 միլիոն դոլար:

Barbie տիկնիկների վաճառքի ծավալները նվազել են 2%-ով, իսկ Fisher Price խաղալիքներինը` 7%-ով: Կտրուկ աճել է Hot Wheels մեքենաների, American Girl և Monster High տիկնիկների հավաքածուների վաճառքը:

Նշենք, որ 2012թ.-ի վերջից «Մարլի» ընկերությունը Mattel-ը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանում: Mattel-ի արտադրանքը ներկայացված է Երևանի հետևյալ խանութներում. Gamma. Նալբանդյան 9, Megatoys. Սայաթ-Նովա 40/1, Moskvichka. Հյուսիսային պող. 3, Rudy’s Toys. Մաշտոցի 48, Yerevan City. Կոմիտաս 60/2, SAS. Իսահակյան 35, Կոմիտաս 52, Parma. Բաղրամյան 85, Կոմիտաս 52:

Share