Բաժին. Բիզնես

ԲԻԶՆԵՍ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 137 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՎԱՐԿ

Ձեռնարկատիրությամբ զբաղվելու մտադրություն ունեցող սիրիահայերի համար Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում (ՓՄՁ ԶԱԿ) կազմակերպվել են դասընթացներ, որոնց շրջանակներում սիրիահայերը ծանոթացրել են հարկային և մաքսային օրենսդրությանը: Ծրագրի շրջանակներում 31 ձեռնարկատիրական ծրագրերի իրագործման համար սիրիահայերին տրամադրվել է 137 միլիոն դրամի վարկ՝ յուրաքանչյուրին մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 4 տոկոսադրույքով: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին տեղեկացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

Նա նշել է, որ ներկայացված 31 ծրագրից արդեն հաստատվել և ֆինանսավորվել է 18-ը: 12 ծրագիր արդեն կյանքի են կոչվել, մնացածն ընթացքի մեջ են:

Վարազդատ Կարապետյանն ընդգծել է, որ սիրիահայերի աջակցության ծրագրի ֆինանսավորումն անսահմանափակ է և շարունակական:

Share