Բաժին. Բիզնես

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ LOUIS VUITTON-Ի «ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԸ»

Լյուքս դասի ապրանքների արտադրությամբ զբաղվող ֆրանսիական խոշորագույն Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ընկերությունը «բոլորից գաղտնի» շարունակում է գնել իր հիմնական մրցակից ընկերության՝ Hermes-ի բաժնետոմսեր: Նման եզրակացության են եկել ֆրանսիական վերահսկող մարմինները:

Վերահսկողների նման հայտարարությանն ի պատասխան՝ LVMH-ի ներկայացուցիչները նշել են, որ մտադիր են մինչև ընթացիկ ամսվա վերջ վիճարկել վերահսկող մարմինների ներկայացրած եզրակացությունը:

Հիշեցնենք, որ 2010 թվականին LVMH ընկերությունը հանդես էր եկել բոլորի համար անսպասելի հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ միջնորդների և օֆշորային գոտիներում գրանցված ընկերություների միջոցով ձեռք է բերել Hermes ընկերության բաժնետոսմեր և դարձել ընկերության 14% բաժնետեր:

Նշենք, որ Hermes-ի բաժնետոմսերի գման առաջին գործարքը LVMH-ն կնքել է 2002 թվականին: Հետագա տարիներին, շրջանցելով ֆրանսիական օրենսդրությունը ու չկատարելով իր կողմից կնքվող գործարքների համար սահմանված պարտադիր հրապարակման պահանջը, ընկերությունը շարունակել է իր «գաղտնի գործերը»՝ աստիճանաբար մեծացնելով իր բաժնեմասը:

Hermes ընկերությունում վստահ են, որ LVMH-ն մտադիր է «կլանել իրենց» և խիստ մտահոգված են LVMH-ն կողմից իրենց բաժնետոմսերի նկատմամբ ցուցաբերվող «գաղտնի» հետաքրքրությամբ:

Share