Բաժին. Բիզնես

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ»

Այսօր ընթացող Ազգային Ժողովի լիագումար նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով մամուլը, հայտնել է, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը պատկանում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Այնուհետև պատգամավորն ավելացրել է, որ եթե ողջ պետական համակարգը գնումներ է կատարում «Տոյոտա Երևան» ընկերությունից, ապա սա ատկատի օրինականացված ձև է:

Փոխվարչապետն իր հերթին կտրականապես հերքել է, թե որևէ կապ ունի վերոնշյալ ընկերության հետ: Ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց Վիքիլիքսի հայտնի փաստաթղթերը, որտեղ նշված է, որ փոխվարչապետը «Տոյոտա Երևանի» մեկ երրորդի սեփականատերն է:

Share