Բաժին. Բիզնես

ՎԻՄՊԵԼԿՈՄԸ ԿԱՄ ՄՏՍ-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ԿԼԱՆԵԼ ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է ռուսական հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերությունը, կվաճառվի մրցակիցներին: Կառավարությունը մտադիր է վաճառքի հանել ընկերության բաժնետոմսերի կեսից ավելին: Հավանական գնորդների շարքում են «Մեգաֆոն», «Վիմպելկոմ» ու МТS օպերատորները:

Հատկանշական է, որ ընկերության բաժնետոմսերը չեն վաճառվի օտարերկա ընկերություններին: Նման ռազմավարությունն ուղղված է կարևոր նշանակության ակտիվի նկատմամբ պետական վերահսկողության առկայության կարևորությամբ:

Պետական բաժնեմասի վաճառքից ակնկալվում է ներգրավել 5 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշվում է, որ կառավարությունը կարող է «Ռոստելեկոմ»-ի բջջային բիզնեսն առանձին վաճառել «Tele2Russia»-ին, որը հանդիսանում է բաժանորդների թվով չորրորդ խոշոր օպերատորը, իսկ մյուս մասը՝  նշված երեք օպերատորներին:

ՌԴ հեռահաղորդակցության ոլորտում այս փոփոխությունը կարող է նաև ազդեցություն ունենալ ՀՀ հեռահաղորդակցական շուկայի վրա: Կարելի է ենթադրել, որ Վիմպելկոմի (Beeline) կամ ՄՏՍ-ի կողմից Ռոստելեկոմի ձեռքբերումը կնշանակի նաև Հայաստանյան Ռոստելեկոմի (նախկինում Gnc-Alfa) կլանում:

Share