Բաժին. Բիզնես

DOLCE-Ն ԵՎ GABBANA-Ն ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ 8 ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ. ՀԱՋՈՐԴԸ ՄԵՍՍԻ՞Ն Է

Իտալիայի Միլան քաղաքի վերաքննիչ դատարանը աշխարհահռչակ դիզայներներ Դոմենիկո Դոլչեին և Ստեֆան Գաբանային դատապարտել է 8 ամսվա ազատազրկման: Հանրահայտ Dolce & Gabbana բրենդի սեփականատերերը դատապարտվել են 1 միլիարդ եվրոյի հարկերից խուսափելու համար:

Դեռևս 2004թ.-ին, Լյուքսեմբուրգյան երկու ընկերությունների միջոցով, նորաձության հսկան կարողացել է աղավաղել ֆինանսական հաշվետվություններն ու արդյունքում չնչին հարկեր վճարել:

Միլան քաղաքի դատախազը դատարանից պահանջել է 2.5 տարվա ազատազրկում, սակայն դատարանն ավելի մեղմ վճիռ է կայացրել:

Հիշեցնենք, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Եվրոպայում բավական խստացվել է հարկատուների նկատմամբ վերահսկողությունը, եզակի չեն դեպքերը, երբ հարկերից խուսափում են հայտնի մարդիկ:

Վերջին դեպքերից մեկն էլ Իսպանիայի հարկային մարմինների կողմից աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսիին առաջադրված մի քանի միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեղադրանքն է: Եթե մեղադրանքը հաստատվի, ապա Լեո Մեսսին կարող է դատապարտվել 4-6 տարվա ազատազրկման:

Share