Բաժին. Բիզնես

BURBERRY-ԻՆ ԸՆԴԴԵՄ ՃԳՆԱԺԱՄԻ

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակը Burberry-ն ամփոփել է բավականին հաջող ցուցանիշներով: Ապրիլ-հունիս ամիսներին բրիտանական նորաձևության տունը գրանցել է վաճառքի ծավալների շուրջ 21% աճ, ընդ որում՝ վաճառքի ծավալներն աճել են ոչ միայն ասիական շուկաներում, այլև Ամերիկայում, անգամ՝ Եվրոպայում, և, առավելապես, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի համախառն ծավալները հասել են 400 մլն եվրոյի:

Նշենք, որ հաշվետու եռամսյակում կեսդարյան պատմությամբ նորաձևության տունը  բացել է յոթ, փակել՝ վեց խանութ: Ներկայում ամբողջ աշխարհում Burberry-ն ունի 207 խանութ:

Հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ընդհանուր անկայությունը՝ Burberry-ն ընթացիկ տարվա համար կանխատեսում է շահույթի «զուսպ» ցուցանիշ:

Share