Բաժին. Բիզնես

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ. ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

2013 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 7,2%-ով նվազել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 945 մլն խ.մ: Այս մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ նշված ժամանակահատվածում իրացվել է 825.7 մլն խ.մ, ինչը 2,2%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Ընդ որում, նախորդ տարվա համեմատ բնական գազի սպառման ծավալները 15,4%-ով նվազել են էներգետիկայի ոլորտի կողմից՝ կազմելով 84.8 մլն խ.մ: Սպառման ծավալները նվազել են նաեւ 10%-ով բնակչության եւ 5,8%-ով այլ սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 300.7 եւ 97.7 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, ավելացել են 13,6%-ով արդյունաբերության ոլորտի եւ 10,7%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 135.4 մլն խ.մ եւ 207 մլն խ.մ:

Share