Բաժին. Բիզնես

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՎԱՃԱՌՎՈՂ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԸ

Forbes-ը գրում է, որ International Wine & Spirit Research հետազոտական ընկերությունը կազմել է աշխարհի ամենավաճառվող ալկոհոլային խմիչքների վարկանիշը:   

Հետաքրքրական է, որ վարկանիշի առաջատար տասնյակում հայտնված խմիչքներից 7-ը ներկայացնում են զարգացող երկրներ:Դրանք 95%-ով վաճառվում են իրենց արտադրության երկրներում և բացարձակապես անհայտ են այլ երկրներում:

Ցուցակը գլխավորում է հարավկորեական Jior Soju օղին, որի վաճառքի ծավալները 2012թ.-ին կազմել են 607 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 581 միլիոն լիտր:

Երկրորդ հորիզոնականում է թայլանդական Ruang Kao լիկյորը, որը 2012թ.-ին վաճառվել է 283 միլիոն լիտր ծավալով, իսկ 2011թ.-ին` 278 միլիոն լիտր:

Երրորդ տեղում է ֆիլիպինյան Emperador Philippine բրենդը, որի վաճառքի ծավալներն անցյալ տարի կազմել են 270 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 171 միլիոն լիտր:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրիտանական Smirnoff օղին: 2012թ.-ին վաճառվել է 233 միլիոն լիտր օղի, իսկ 2011թ.-ին սույն ծավալը կազմել է 227 միլիոն լիտր:

5-րդ տեղում է Chum Churum հարավկորեական օղին: 2012թ.-ին վաճառքի ծավալները կազմել են 191 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 184 միլիոն լիտր:

Cachaca 51 բրազիլական օղին 6-րդ տեղում է: 2012թ.-ին վաճառքի ծավալները կազմել են 181 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 182 միլիոն լիտր:

Հնդկական McDowell’s վիսկին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: 2012թ.-ին վաճառքի ծավալները կազմել են 174 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 150 միլիոն լիտր:

Մեկ այլ հնդկական վիսկի` Officer’s Choice-ը, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: 2012թ.-ին վաճառքի ծավալները կազմել են 167 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 154 միլիոն լիտր:

Իններորդ տեղում է Bacardi ռոմը: 2012թ.-ին վաճառքի ծավալները կազմել են 165 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 164 միլիոն լիտր:

Տասնյակը եզրափակում է բրիտանական Johnnie Walker վիսկին: 2012թ.-ին վաճառքի ծավալները կազմել են 162 միլիոն լիտր, իսկ 2011թ.-ին` 153 միլիոն լիտր:

Նշենք նաև, որ 2012թ.-ին ալկոհոլային խմչիքերի համաշխարհային շուկան աճել է 1.6%-ով և կազմել 30 միլիարդ լիտր:

Share