Բաժին. Բիզնես

Ընթացիկ տարվա առաջին կեսին Carrefour-ը ապահովել է շահույթի շուրջ 5% աճ

Ֆրանսիական Carrefour-ը, որը մանրածախ առևտրի ոլորտի խոշորագույն ցանցերից մեկն է աշխարհում, ներկայացրել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կեսի իր գործունեության ամփոփ արդյունքները: Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Carrefour-ի շահույթը աճել է շուրջ 5%-ով՝ առավելապես շնորհիվ Ֆրանսիայում գործող բիզնես-միավորների եկամտաբերության աճի: Ցանցի կիսամյակային շահույթը բացարձակ արտահայությամբ կազմել է 766 մլն եվրո:

Նշենք, որ Ֆրանսիային բաժին է ընկնում Carrefour-ի վաճառքի համախառն ծավալի շուրջ 40%-ը:

Carrefour-ը հիմնադրվել է 1958 թվականին և գործունեություն է ծավալում շուրջ 33 երկրում:

2012 թվականի արդյունքներով ընկերության զուտ վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում կազմել են մոտ 77 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ Carrefour-ը ամիսների առաջ հայտարարել էր Հայաստան մուտք գործելու իր մտադրության մասին և այժմ արդեն ներկայացված է նաև մեր շուկայում:

Վերջին լուրերի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը աջակցում է ընկերության աշխատակիցներին՝ տնտեսական ոլորտում առաջացած  խնդիրների պարզաբանման հարցում:

Carrefour-ի մուտքը Հայաստան անընդհատ հետաձգվում էր: Հայաստանյան մամուլը գրում էր, որ Carrefour-ի համար «դժվարություններ են ստեղծում» Հայաստանի որոշ պաշտոնյաներ:

Share