Բաժին. Բիզնես

Lego-ն ամրապնդել է իր դիրքը խաղալիքների համաշխարհային շուկայում

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով դանիական Lego-ն առաջ է անցել Hasbro ընկերությունից և ճանաչվել խաղալիք արտադրող երկրորդ խոշոր ընկերությունն աշխարհում: Հաշվետու վեց ամիսներին ընկերության վաճառքի ծավալները աճել են շուրջ 13%-ով և կազմել 1,8 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում Hasbro ընկերությունը, որը հայտնի է, մասնավորապես, «Մոնոպոլիա» խաղով, գրանցել է վաճառքի ծավալների «զուսպ» աճ: Կես տարվա արդյունքները Hasbro ընկերության վաճառքի ծավալները հասել են 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի:

Խաղալիք արտադրող խոշորագույն ընկերությունն աշխարհում շարունակում է մնալ ամերիկյան Mattel-ը, որը ներկայացնում է Barbie բրենդը: Ընթացիկ տարվա առաջին վեց ամսում այս ընկերության վաճառքի ծավալները կազմել են 2,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ Lego ընկերությունը վաճառքի ծավալների առավել զգալի աճ գրանցել է ասիական շուկայում:

Share