Բաժին. Բիզնես

Երևանի կոնյակի գործարանն այս տարի նախատեսում է մթերել 35 հազար տոննա խաղող

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել շուրջ 35 հազար տոննա խաղող, ինչը մոտ 10 հազար տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը:

Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար, 135 դրամ՝ Տավուշի տարածաշրջանի համար: Նշենք, որ անցյալ տարի այս տարածաշրջաններում խաղողի գինը սահմանվել էր համապատասխանաբար 140 և 130 ՀՀ դրամ:

Այգավանում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը վստահեցրել է, որ յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:

Share