Բաժին. Բիզնես

Կայացել է Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի հերթական սեմինարը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Միացյալ Թագավորության դեսպանատան և Բրիտանական Ձեռներեցության Պալատի հետ համատեղ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը միջազգային առևտրի ոլորտում գործունեություն ծավալող հայաստանյան ընկերությունների համար կազմակերպել էր Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի հերթական սեմինարը:

Միջոցառման շրջանակներում քննարկվել են համաշխարհային տնտեսության զարգացման ընդհանուր միտումները, ժամանակակից պայմաններում միջազգային առևտրի ֆինանսավորման գործիքների կարևորությունը և դրանց օգտագործման ուղիները, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում բիզնես սկսելու և այս երկրի բիզնես-միջավայրում գործարար կապեր հաստատելու սկզբունքները:

Ինչպես նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրավարկային դեպարտամենտի տնօրեն Արամ Փինաջյանը՝ միջացառումը, ընդհանուր առմամբ, նպատակ ունի օգնել հայաստանյան ընկերություններին գործել առավել գրագետ և ունենալ նվազ ռիսկեր՝ միջազգային առևտրի հարթակում: Արամ Փինաջյանը վստահություն է հայտնել, որ միջոցառումը կնպաստի նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային կապերի զարգացմանը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանի խոսքով՝  միջազգային առևտրի ոլորտում գործունեություն ծավալող հայ գործարարները որոշակի խնդիրներ ունեն լոկալ շուկայում էժան ռեսուրսներ ներգրավելու տեսանկյունից, և այս հարցում Բանկը պատրաստ է աջակցել: Որպես Բանկի կողմից առաջարկվող՝ առևտրի ֆինասավորման առավել գրավիչ և ճկուն գործիք Կամո Մարգարյանն առանձնացրել է սարքավորումների և շրջանառու միջոցների ներմուծման ֆիանսավորումը՝ տարեկան միչև 7% տոկոսադրույքով:

Մինչ այսօր այս գործիքից օգտվել է ավելի քան 40 ընկերություն, որոնք հիմնական ներկայացում են գյուղատնտեսության և արտադրության ոլորտները: Գործարքների միջին արժեքը կազմել է մոտ 500 հազար եվրո:

Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա սեպտեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Բանկը գրանցել է ներմուծման ֆինանսավորման ծավալների 31% աճ:

Այս տարվա առաջին ինն ամսում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը թողարկել է շուրջ 20 մլրդ ՀՀ դրամի առևտրի ֆինանսավորման գործիքներ:

Նշենք, որ Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին: Մինչ այսօր սեմինարներին մասնակցել է շուրջ 200 ընկերություն:

Ընդհանուր առմամբ, սեմինարների շրջանակներում առևտրի ոլորտի ընկերություններին տրամադրվում է միջազգային առևտրի ֆինանսավորման ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, որն այլ աղբյուրներից ստանալն առավել դժվար է:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի մասնագետները նշում են, որ Ակադեմիայի գործունեության շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել միջազգային առևտրով զբաղվող ընկերությունների կողմից առևտրի ֆինանսավորման ժամանակակից գործիքներն օգտագործելու բնագառավում:

Ըստ իրականացված ուսումնասիրությունների՝ Հայաստանի արտաքին առևտրի դեռևս շատ փոքր մասն է կազմակերպվում առևտրի ֆինանսավորման գործիքներով, ինչն ուղղակիորեն խոսում է այն մասին, որ այսօր հայ ներմուծողներն ու արտահանողներն իրենց բիզնեսը կազմակերպում են բավականին թանկ ռեսուրսներով:

Share