Բաժին. Բիզնես

H&M-ը որոշել է մուտք չգործել հայկական շուկա

H&M-ը որոշել է դեռևս մուտք չգործել հայաստանյան շուկա: Yerevan Mall առևտրի կենտրոնի պաշտոնական հայտարարության համաձայն՝ H&M-ի հետ երկարատև բանակցությունները դրական արդյունք չեն տվել. բրենդը Yerevan Mall առևտրի կենտրոնում ներկայացված չի լինի:

Yerevan Mall առեւտրի կենտրոնում ներկայացված չի լինի նաև Mango բրենդը:

Միևնույն ժամանակ, ֆրանսիական Carrefour ցանցի հետ բանակցությունները շարունակվում են: Սպասվում է, որ Yerevan Mall առևտրի կենտրոնում Carrefour-ը կբացվի ամռանը:

Yerevan Mall-ում կա նաև կինոթատրոնի համար նախատեսված տարածք: Բանակցություններ են ընթանում միջազգային օպերատորների հետ:

Share