Բաժին. Բիզնես

VivaCell-MTS, Beeline, Orange. Ո՞ր ընկերությունն է աշխատում շահույթով, ո՞րը՝ վնասով

Հայաստանի բջջային կապի օպերատորները` «ԱրմենՏել»-ը (Beeline), ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Օրանժ Արմենիա»-ն, ամփոփել են 2013 թվականի չորրորդ եռամսյակում շարժական կապի ոլորտում գրանցված ֆինանսական ցուցանիշները:  

Ընկերությունների կողմից հրապարակված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում շարժական կապի ոլորտում շահույթով է աշխատել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության եռամսյակային շահույթը մինչ հարկումը կազմել է 239,7 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, հաշվետու երեք ամսում «ԱրմենՏել» (Beeline) ընկերությունը շարժական կապի ոլորտում կրել է 1,73 մլրդ ՀՀ դրամի վնաս, իսկ «Օրանժ Արմենիան»-ն՝ 1,82 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Հաշվետու եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գործառնական եկամուտները շարժական կապից և հարակից գործունեությունից կազմել են 19,7 մլրդ ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 6,81 մլրդ ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5,89 մլրդ ՀՀ դրամ: 2012 թվականի նույն եռամսյակի համեմատ երեք ընկերությունն էլ գրանցել են ցուցանիշի անկում:

Share