Բաժին. Բիզնես

Apple-ը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանը

Brandirectory գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների հերթական` 2014թ.-ի ցուցակը:

Ցուցակը գլխավորում է ամերիկյան Apple ընկերությունը, որի արժեքը գնահատվել ` 104.680 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Apple-ի ապրանքային նշանի արժեքն աճել է 17.376 միլիարդով:

Երկրորդ հորիզոնականում է հարավկորեական Samsung-ը` 78.752 միլիարդ դոլար: 2013թ.-ի համեմատ բրենդի արժեքն աճել է 19.981 միլիարդով:

Երրորդ հորիզոնականում Google-ն է` 68 620 միլիարդ: Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 16.488 միլիարդ դոլարով:

Չորրորդ տեղում է Microsoft-ը` 62.783 միլիարդ: Verizon-ը հինգերորդն է` 53.466 միլիարդ դոլար: Վեցերորդ հորիզոնականում է General Electric-ը` 52.533 միլիարդ դոլար: AT&T-ն յոթերորդն է` 45.410 միլիարդ: Ութերորդ տեղում է Amazon.com-ը` 45.147 միլիարդ դոլար: Walmart-ն իններորդն է` 44.779 մլրդ: Տասնյակը եզրափակում է IBM-ը` 44.779 միլիարդ դոլար:

Share