Բաժին. Բիզնես

Microsoft + Nokia. գործարքը հետաձգվում է

Microsoft ընկերության կողմից Nokia ընկերության «բջջային» ստորաբաժանման գնման գործարքը հետաձգվել է: Nokia-ն տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որի համաձայն՝ 5,4 մլրդ եվրո արժողությամբ գործարքը, որը նախատեսվում էր ավարտին հասցնել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, չի կայանա մինչև ապրիլ ամիսը: Պատճառն այն է, որ ասիական երկրների մի շարք հակամրցակցային մարմիններ դեռևս շարունակում են ուսումնասիրել գործարքի «թույլատրելիությունը»:

Ներկա դրությամբ գործարքը հավանության է արժանացել շուրջ 13 երկրում:

Նշենք, որ բջջային բիզնեսի վաճառքի շուրջ Nokia և Microsoft ընկերությունները համաձայնության էին եկել նախորդ տարվա աշնան սկզբին:

Share