Բաժին. Բիզնես

Ռուսաստանի ամենահարուստ հայերը 2014

Forbes պարբերականը հրապարակել է 2014թ.-ի Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը: Ցուցակում տեղ գտած 200 գործարարից 7 հայ են: 

Ռուսաստանի ամենահարուստ հայը Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Մագնիտ առևտրային ցանցի սեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 10.3 միլիարդ, անցյալ տարվա համեմատ այն աճել է 2.1 միլիարդով: Գալիցինը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 13-րդ հորիզոնականը:

Երկրորդ հորիզոնականում է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, նրա կարողությունը գնահատվել է 4.3 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ այն աճել է կես միլիարդով: Կարապետյանը զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 26-րդ հորիզոնականը:

Երրորդ տեղում է Ռոսգոսստրախի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը` 2.6 միլիարդ, անցյալ տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 0.2 միլիարոդով: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 40-րդ հորիզոնականը:

Չորրորդ և Հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողությունը գնահատվել է 1.1-ական միլիարդ դոլար: 2013թ.-ի համեմատ եղբայրների կարողությունը նվազել է 0.25-ական միլիարդ դոլարով: Սարկիսով եղբայրները զբաղեցնում են ցուցակի 98 և 99 հորիզոնականները:

Վեցերորդ հորիզոնականում է Ռուբեն Վարդանյանը` 0.85 միլիարդ դոլար: Վարդանյանի կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 0.35 միլիարդով: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 124-րդ հորիզոնականը:

Յոթերորդն տեղում է Ալբերտ Ավդոլյանը` 0.75 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Ավդոլյանի կարողությունն աճել է 0.05 միլիարդով: Նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 133-րդ հորիզոնականը:

Share