Բաժին. Բիզնես

Nokia-ն կվերանվանվի Microsoft Mobile

Բջջային հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունն ամերիկյան Microsoft ընկերությանը միանալուց հետո կդառնա վերջինիս առանձնացված ստորաբաժանումը և կանվանվի Microsoft Mobile:  

Հիշեցնենք, որ գործարքին վերջնական կնքման համար պահանջվում է մի քանի ասիական երկրների հակամրցակցային մարմինների համապատասխան թույլտվությունը: Ներկա դրությամբ 5,4 մլրդ եվրո արժողությամբ գործարքը հավանության է արժանացել 13 երկրում:

Նշենք, որ բջջային բիզնեսի վաճառքի շուրջ Nokia և Microsoft ընկերությունները համաձայնության էին եկել նախորդ տարվա աշնան սկզբին:

Share