Բաժին. Բիզնես

MNP-ի գործարկման առաջին ամսում Beeline տեղափոխվելու հայտ է ներկայացրել 1642 բաժանորդ

Ինչպես գիտեք, այս տարվա ապրիլի 1-ից մեկնարկել է Բջջային համարների տեղափոխելիության ծառայությունը` MNP, որը հնարավորություն է տալիս բջջային բաժանորդներին, առանց համարը փոխելու, փոխել բջջային օպերատորին:

Արմենտել ընկերության մամլո ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն MNP գործարկման առաջին ամսում ընկերությունը ստացել է այլ բջջային օպերատորներից համարի Beeline տեղափոխման 1642 դիմում: 1251 համար արդեն տեղափոխվել է, մնացած հայցադիմումների դեպքում աշխատանքը ընթացքի մեջ է:

Վիվասել-ՄՏՍ-ի տվյալները կարող եք գնտել այստեղ:

Share