Բաժին. Բիզնես

Աշխարհի ամենաթանկ բրենդները 2014. Google-ը շրջանցել է Apple-ին

Millward Brown (BrandZ) գործակալության կողմից հերթական անգամ կազմվել է աշխարհի ամենաթանկ 100 բրենդի ցուցակը: 2014թ.-ի ցուցակը գլխավորում է Google-ը, որի բրենդը գնահատվել է 158.843 մլրդ դոլար (+40%): Անցյալ տարի Google-ը երկրորդն էր:

Երկրորդ հորիզոնական է նահանջել Apple կորպորացիան: Տեխնոլոգիական հսկայի բրենդի արժեքը նվազել է 20%-ով և կազմել 147.880 մլրդ դոլար:

Երրորդ տեղում է IBM-ը` 107.541 մլր դոլար` -4%: Չորրորդ հորիզոնականում է Microsoft-ը` 90.185 մլրդ դոլար` +29%: Հինգերորդ տեղում է McDonalds-ը` 85.706 մլրդ դոլար` -5%: Coca-Cola-ն վեցերորդն է` 80.683 մլրդ դոլար` +3%: Յոթերորդ հորիզոնականում է Visa-ն` 79.197 մլրդ դոլար` +41%: AT&T-ն ութերորդն է` 77.883 մլրդ դոլար` +3%: Marlboro-ն իններորդն է` 67.341 մլրդ դոլար` -3%: Տասնայկը եզրափակում է Amazon-ը` 64.255 մլրդ դոլար` +41%:

Ինչպես տեսնում ենք, տասնայկում ամենշատը տեխնոլոգիական ընկերություններն են` թվով 4:

Տոկոսային առումով ամենամեծ աճ արձանագրած բրենդները հետևայլն են` 1. Tencent` +97%` 53.615 մլրդ դոլար: 2. Facebook` +68%` 35.740 մլրդ դոլար: 3. BT` +61%` 15.367 մլրդ դոլար: 4. IKEA` 61%` 19.367 մլրդ դոլար: 5. Uniqlo` 58%` 7.303 մլրդ դոլար:

Ցուցակում առաջին անգամ են հայտնվել` Twitter` 71 հորիզոնական, 13.837 մլրդ դոլար: Linkedin` 77 հորիզոնական` 12.407 մլրդ: Ford` 83 հորիզոնական` 11.802 մլրդ դոլար: Bank of America` 94 հորիզոնական` 10.149 մլրդ դոլար: PayPal` 97 հորիզոնական, 9.833 մլրդ դոլար: ING Bank` 98 հորիզոնական, 9.771 մլրդ դոլար: UBS` 99 հորիզոնական, 9.683 մլրդ դոլար:

100 ամենաթանկ բրենդներից 50-ը ներկայացնում են Հյուսիսային Ամերիկան, այս հիսուն բրենդներին բաժին է ընկնում ցուցակում ընդգրկված բրենդների ընդհանուր արժեքի 66%-ը: Մայրցամաքային Եվրոպային բաժին է ընկնում 23 բրենդ` ընդհանուր արժեքի 14%: Ասիական բրենդների թիվը 20 է` ընդհանուր արժեքըի 15%: Մեծ Բրիտանական բրենդների թիվը 6-ն է` ընդհանուր արժեքի 5%: Ցուցակում տեղ է գտել նաև մեկ աֆրիկական բրենդ:

Share