Բաժին. Բիզնես

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը պարգևատրել է իր լավագույն հաճախորդներին

Արդեն 5-րդ տարին անընդմեջ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը պարգևատրում է առևտրի ֆինանսավորման ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած իր հաճախորդներին: Այսօր՝ հուլիսի 10-ին, Բանկի գլխավոր գրասենյակում կայացել է 2013 թվականի արդյունքներով առևտրի ֆինանսավորման ծառայությունների ոլորտի լավագույն հաճախորդների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկեկ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: Նա նշել է, որ մրցանակաբաշխությունը նպատակ ունի հաղթողների օրինակով խրախուսել մյուսներին ևս օգտվել առևտրի ֆինանսավորման ոչ ռիսկային ծառայություններից և դրանց ընձեռած շահավետ հնարավորություններից: Նշվել է, որ Էյչ-Էս-Բի-Սի բանկի կուտակած փորձն ու աշխարհագրական սփռվածությունը Բանկին հնարավորություն է տալիս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն հայաստանյան ընկերություններին, որոնց առևտրային գործունեությունը հատում է Հայաստանի Հանրապետության սահմանները:

Մրցանակների արժանացել են հետևյալ ընկերությունները.

Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Միջազգային Առևտրի Մրցանակ՝ Դերժավա-Էս Խումբ

Ընկերությունը հանդիսանում է Mars, Wrigley, Palmolive և մի շարք այլ հայտնի բրեդների միակ ներմուծողը և տարածողը Հայաստանում:Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ համագործակցում է 2001 թվականից` օգտագործելով ներմուծման համար անհրաժեշտ տարբեր ֆինանսական գործիքներ:

Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Լավագույն նորեկ հաճախորդ` Յուքոմ ՍՊԸ 

Ընկերությունը գործում է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Օգտվելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ֆինանսական գործիքներից՝ ներդրումներ է իրականացնում իր ցանցի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – Գլխավոր գործադիր տնօրենի հատուկ մրցանակ` Առողջ Սունկ ՍՊԸ

Ընկերությունը իրականացնում է սունկի մշակում և արտադրություն՝ տնօրինելով հայաստանյան շուկայի շուրջ 80%-ը և Վրաստանի շուկայի 90%-ը: Օգտվելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ֆինանսական գործիքները՝ ընկերությունը կապիտալ ներդրումներ է իրականացրել իր բիզնեսի զարգացման ուղղությամբ:

Առևտրի Ֆինանսավորման լավագույն հաճախորդ – ԳՐԱՆ ՊՐԻ` Արմենիա վայն գործարան

Ընկերությունը զբաղվում է գինու արտադրությամբ: Արտադրանքի արտահանմամբ ոլորտում խոշորագույններից մեկն է: 

Share