Բաժին. Բիզնես

Մուտքը ՏՏ ոլորտ Քիմ Քարդաշյանին կարող է միլիարդատեր դարձնել

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը ոչ միայն հանրությանը հայտնի աստղ է, այլ նաև գործարար կին, ով իր գործունությունն է ծավալում հագուստի, թանկարժեք զարդերի և խնամքի միջոցների արտադրության ոլորտներում:

Վերջերս Քիմը մուտք է գործել իր համար բոլորովին նոր՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտ: Հունիսի վերջին գործարկվել է Kim Kardashian: Hollywood խաղ-հավելվածը, որը հասանելի է iPhone և Android սմարթֆոնների համար:

Խաղի իմաստը կայանում է նրանում, որ հերոսուհին պետք է հաջողության և փառքի հասնի Հոլիվուդում: Խաղն անվճար է, սակայն ունի վճարովի ներքին պարագաներ, որոնցից էլ ձևավորվում է եկամուտը:

Խաղի թողարկումից 20 օր անց արդեն կարելի է պնդել, որ Քիմի առաջին փորձը ՏՏ ոլորտում անչափ հաջողված է: App Store-ում խաղը թոփ տասնայկի երկրորդ տեղում է, այսինքն ամենաշատ ներբեռնումներ ունեցող երկորդ հավելվածն է: Google Play-ում խաղի նեռբեռնումների քանակը վաղուց անցել է մեկ միլիոնը:

Խաղի հաջողության մասին է խոսում նաև խաղը թողարկած ընկերության արժեթղթերի գնի 42% աճը: Վերլուծաբանների կարծիքով, եթե խաղի վերելքն այս տեմպերով շարունակվի, ապա մեկ տարում այն կարող է 200 մլն դոլար շահույթ բերել, իսկ դա չափազանց լուրջ գումար է անգամ Քիմի համար, ով վերջին տարում աշխատել է 28 մլն դոլար:

Share