Բաժին. Բիզնես

2014թ. II եռամսյակում Apple-ը 19.75 մլրդ դոլարի iPhone է վաճառել

Այսօր հրապարակված տվյալների համաձայն 2014թ.-ի երկրորդ (ԱՄՆ ֆինանսական տարվա երրորդ) եռամսյակում Apple կորպորացիայի հասույթը կազմել է 37.4 մլրդ դոլար: Հասույթի 59% բաժին է ընկնում ԱՄՆ-ից դուրս վաճառքներին: 2013թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ հասույթն աճել է 2.1 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ ընկերության զուտ շահույթն աճել է 0.8 մլրդ դոլարով և կազմել 7.7 մլրդ դոլար:

Այս տարվա երկրորդ եռամսյակում Apple-ը վաճառել է 35.2 մլն iPhone, ինչն անցյալ տարվա նույն ցուցանիշից ավել է 4 մլն-ով: iPhone-ների վաճառքից ընկերությունը վաստակել է 19.75 մլրդ դոլար, իսկ iPad-ների վաճառքը նվազել է 1.3 մլն-ով և կազմել 14.6 մլն հատ:

Apple-ը նախատեսում է, որ 2014թ. երրորդ եռամսյակում հասույթը կկազմի 37-40 մլրդ դոլարին, ինչին պետք է նպաստեն iPhone 6-ի և iWatch-ի թողարկումները:

Share