Բաժին. Բիզնես

Ռուս-ամերիկյան հակամարտությունը հասավ Հայաստան. պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը հայ գործարարների համար անհետևանք չի մնա

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությանը և տեղեկան բիզնեսի ներկայացուցիչներին տեղյակ է պահել, որ պատժամիջոցների ցուցակում հայտնված ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր պարունակել:

ԱՄՆ դեսպանատան կողմից տարածված տեղեկատվության մեջ ասում է, որ ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր երկրներին և այդ երկրների քաղաքացիներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, երբ գործակցում են պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների հետ: Հիշեցնենք, որ պատժամիջոցների ցուցակում հայտնված մի շարք ընկերություններ իրենց գործունեությունն են ծավալում նաև Հայաստանում: Խոսքը գնում է Գազպրոմբանկի, ՎՏԲ բանկ և Ռոսնեֆտի մասին, որը, վերջերս տարածված լուրերի համաձայն, պատրաստվում է 400 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել Նաիրիտ գործարանում:

Share