Բաժին. Բիզնես

Apple-ի նոր ռեկորդը. երեք օրում 10 մլն, iPhone 6 և iPhone 6 plus է վաճառվել

Apple կորպորացիայի հրապարակած տվյալների համաձայն iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնների վաճառքների մեկնարկային 3 օրերի (սեպտեմբեր 19-21) ընթացքում ընկերության կողմից վաճառվել է 10 մլն նոր սմարթֆոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Նշենք, որ փորձագիտական գնահատականները 7-8 մլնի միջակայքում էին: iPhone 5s and 5c սմարթֆոնների դեպքում վերոնշյալ ցուցանիծը կազմել էր 9 մլն, իսկ iPhone 5-ի դեպքում՝ 5 մլն:

Հիշեցնենք, որ iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնները ներկայացվել էին այս տարվա սեպտեմբերի 12-ին, իսկ վաճառքների մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 19-ին: Ներկայացումից հետո սմարթֆոնների գնման համար ստացվել էր 4 մլն հայտ, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ էր:

Share