Բաժին. Բիզնես

Forbes-ը հրապարակել է այս տարվա սպորտային ամենաթանկ բրենդների ցուցակը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2014թ. ամենաթանկ սպորտային բրենդների վարկանիշը, որը կազմված է 4 կատեգորիայից. մարզիկներ, ընկերություններ, իրադարձություններ և թիմեր:

Մարզիկների ցանկում առաջին տեղը զբաղեցնում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, ում բրենդի արժեքն, ըստ ամսագրի, գնահատվում է 37 մլն դոլար: Վարկանիշի 2-րդ հորիզոնականում գոլֆիստ Թայգեր Վուդսն է (36 մլն դոլար), իսկ 3-րդ տեղում` թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (32 մլն դոլար):

Սպորտային ամենաթանկ բրենդների ցանկում առաջատարն է Nike-ը, որի արժեքը գնահատվել է 19 մլրդ դոլար: 2-րդ տեղում ESPN ընկերությունն է (16,5 մլրդ դոլար): Եռյակը եզրափակում է Adidas-ը (5,8 մլրդ դոլար):

Սպորտային ամենաթանկ իրադարձությունների վարկանիշը գլխավորում է ամերիկյան Super Bowl-ը (500): Այնուհետև նշված են Ամառային օլիմպիական խաղերը (348 մլն դոլար), Ձմեռային օլիմպիական խաղերը (285 մլն դոլար) և Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (170 մլն դոլար):

Մարզական ամենաթանկ թիմերի թոփ հնգյակում ներկայացված են «Նյու Յորք Յանքիզը» (521 մլն դոլար), «Ռեալ Մադրիդը» (484 մլն դոլար), «Բարսելոնան» (438 մլն դոլար), «Դալաս Քովբոյզը» (404 մլն դոլար) և «Մանչեսթեր Յունայթեդը» (399 մլն դոլար):

Share