Բաժին. Բիզնես

Հայերը Ռուսաստանի 5-րդ ամենահարուստ ազգությունն են

Ռուսական «Լենտա» առցանց լրատվականը, հիմնվելով Forbes ամսագրի հրապարակած Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց 2014թ.-ի ցուցակի վրա, ներկայացրել է իր ցուցակը, որում տարաբաժանումն իրականացվել է ըստ ամենահարուստ մարդկանց ազգությունների:

Այսպիսով, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց 44.5%-ը (թվով՝ 89) ռուսներն են, նրանք կազմում են ՌԴ բնակչության 80.9%-ը: Ցուցակում ներկայացված ամենահարուստ ռուսն ունի 16.6 մլրդ դոլար կապիտալ: Ռուսների միջին կապիտալը կամզում 1.9 մլրդ դոլար, իսկ ընդհանուր կապիտալը՝ 165 մլրդ: Ցուցակում ներկայացված է ՌԴ-ում բնակվող ամեն 1.3 մլն ռուսից մեկը:

Երկրորդ հորիզոնականում հրեաներն են, որոնք կազմում են ցուցակի 21%-ը (թվով՝ 42), հրեաները կազմում են ՌԴ բնակչության 0.11%-ը: Ցուցակում ներկայացված ամենահարուստ հրեան ունի 17.6 մլրդ դոլար: Հրեաների միջին կապիտալը կազմում է 2.9 մլրդ դոլար, իսկ ընդհանուր կապիտալը՝ 122.3 մլրդ դոլար: Ցուցակում ներկայացված է ՌԴ-ում բնակվող ամեն 3.7 հազար հրեայից մեկը:

Երրորդ տեղում ուկրաինացիներն են, որոնց կազմում են ցուցակի 12%-ը (թվով՝ 24), ուկրաինացիները կազմում են ՌԴ բնակչության 1.41%-ը: Ցուցակում ներկայացված ամենահարուստ ուկրաինացին ունի 15.3 մլրդ դոլար կապիտալ: Ուկրաինացիների միջին կապիտալը կազմում է 2.9 մլրդ դոլար, իսկ ընդհանուր կապիտալը՝ 70.4 մլրդ դոլար: Ցուցակում ներկայացված է ՌԴ-ում բնակվող ամեն 84 հազար ուկրաինացուց մեկը:

Ռուսաստանի չորրորդ ամենահարուստ ազգը թաթարներն են: Նրանք ցուցակում ներկայացված են 8 անձով կամ 4%-ով, թաթարների թիվը ՌԴ բնակչության կազմում 3.87% է: Ցուցակում ներկայացված ամենահարուստ թաթարն ունի 2 մլրդ կարողություն: Թաթարների միջին կարողությունը կազմում է 1.1 մլրդ դոլար, իսկ ընդհանուր կարողությունը՝ 9.2 մլրդ դոլար: Ցուցակում ներկայացված է ՌԴ-ում բնակվող ամեն 695 հազար թաթարից մեկը:

Հինգերորդ տեղում հայերն են: Ցուցակում ներկայացված մեր ազգակիցների տիվը 7-ն է կամ 3.5%-ը, հայերը կազմում են ՌԴ բնակչության 0.86%-ը: Ցուցակում տեղ գտած ամենահարուստ հայի կարողությունը 10.3 մլրդ դոլար է: Հայերի միջին կապիտալը կազմում է 3 մլրդ դոլար, իսկ ընդհանուր կարողությունը՝ 21 մլրդ դոլար: Ցուցակում ներկայացված է ՌԴ-ում բնակվող ամեն 176 հազար հայից մեկը:

Կովկասյան հրեաները վեցերորդ հորիզոնականում են, նրանք ցուցակում ներկայացված են 6 անձով կամ 3%-ով, կովկասյան հրեաները կազմում են ՌԴ բնակչության 0.0005%-ը: Ցուցակում ներկայացված ամենահարուստ կովկասյան հրեան ունի 3.6 մլրդ դոլար կարողություն: Կովկասյան հրեաների միջին կապիտալը կազմում է 1.8 մլրդ դոլար, իսկ ընդհանուր կապիտալը՝ 10.6 մլրդ:

ադրբեջանցիները ցուցակի յոթերորդ հորիզոնականում են: Նրանց թիվը 3-ն է կամ ցուցակի 1.5%-ը: ադրբեջանցիները կազմում են ՌԴ բնակչության 0.44%-ը: Ամենահարուստ ադրբեջանցին ունի 13.6 մլրդ դոլար կարողություն: ադրբեջանցիների միջին կարողությունը կազմում է 5.6 մլրդ դոլար, իսկ ընդհանուր կարողությունը՝ 16.8 մլրդ դոլար:

Ցուցակում երեքական ներկայացուցիչ ունեն նաև չեչեններն ու ինգուշները, չեչենների ընդհանուր կարողությունը կազմում է 1.9 մլրդ դոլար, իսկ ինգուշներինը՝ 4.7 մլրդ դոլար:

Օսերը և ուզբեկները ներկայացված են երկուական ներկայացուցչով: Ուզբեկների ընդհանուր կարողությունը կազմում է 24.7 մլրդ, իսկ օսերինը՝ 5.2 մլրդ:

Ցուցակում մեկական ներկայացուցիչ ունեն ավարները, արաբները, բելառուսները, հույները, վրացիները, կաբարդինցիները, կազախները, քրդերը, լեզգինները, լիտվացիներն ու մոլդովացիները:

Առավել մանրամասն տեղեկությունների համար դիտեք նյութին կից նկարը:

Share