Բաժին. Բիզնես

Մեկ տարվա ընթացքում վարկանիշային գործակալությունների «մեծ եռյակի» մասնաբաժինը շուկայում զգալի ավելացել է

Արժեթղթերի և բորսաների հարցերով ամերիկյան հանձնաժողովը (SEC) վերլուծել է ԱՄՆ-ում վարկային ծառայությունների շուկայի վիճակը: Ոլորտում խտությունը մնում է նախկինի պես բարձր: Հաշվետվության տվյալներով` ընթացիկ տարում կրկին առաջատար են համարվել խոշորագույն խաղացողների «եռյակին» պատկանող վարկանիշային կազմակերպությունները` Standard & Poor’s-ը, Moody’s Investors Service-ը և Fitch Ratings-ը: 

Այս տարի առաջին անգամ հանձնաժողովը նաև գնահատել է վարկանիշային արդյունաբերության կիբերանվտանգությունը: 26 էջանոց հաշվետվությունում ասված է, որ կիբերանվտանգության համակարգերում հայտնաբերվել են մի շարք խոցելի օջախներ: Հանձնաժողովը գործակալություններին խորհուրդ է տվել բարձրացնել տեղեկատվական համակարգերի անվտանգության աստիճանը:

Share