Բաժին. Բիզնես

Forbes. Աշխարհի ամենահարուստ հայերը – 2015

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է 2015թ.-ի աշխարհի ամենհարուստ մարդկանց ցուցակը: Այս տարի միլիարդատերերի ցուցակում հայտնվել է 5 հայ գործարար: 

Աշխարհի ամենահարուստ հայը ռուսաստանաբնակ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ առևտրային ցանցի սեփականատիրջող կարողությունը գնահատվել է 8.3 մլրդ դոլար: 2014թ.-ի համեմատ Գալիցկու կարողությունն աճել է 0.1 մլրդ դոլարով: Գալիցնկին զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 162-րդ հորիզոնականը: Ռուս միլիարդատերերի ենթացուցակում Գալիցկին 15-րդն է:

Աշխարհի երկրորդ ամենահարուստ հայը Քըրք Քրքորյանն է, նրա կարողություն գնահատվել է 4.2 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է անկում՝ 0.3 մլրդ դոլարով: Քրքորյանը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 393-րդ հորիզոնականը, իսկ ամերիկացի միլիարդատերերի ենթացուցակում «Լաս Վեգասի Տիրակալը» 130-րդն է:

Երրորդ ամենահարուստ հայը Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է: Կարապետյանի կարողությունը գնահատվել է 4 մլրդ դոլար: Անցյալ տարվա համեմատ Կարապետյանի կարողությունը նվազել է 0.3 մլրդ դոլարով: Կարապետյանը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 418-րդ, իսկ ռուսաստանյան ենթացուցակի 26-րդ հորիզոնականները:

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը չորրորդ մեծահարուստ հայն է,  նրա կարողությունը գնահատվում է 1.9 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ փոփոխություններ չեն արձանագրվել: Էռնեկյանը տեղ է զբաղեցրել ընդհանուր ցուցակի 1006-րդ և արգենտինյան ենթացուցակի 2-րդ հորիզոնականներում:

Հինգերորդ ամենահարուստ հայը Ռոսգոսստրախի սեփականատեր Դանիլ Խաչաուրովն է: Նրա կարողությունը գնահատվել է 1.6 մլրդ դոլար, ինչն անցյալ տարվա ցուցանիշից պակաս է 1 մլրդ դոլարով: Խաչատուրովը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 1190-րդ և ռուսաստանյան ենթացուցակի 52-րդ հորիզոնականները:
                                                                       
Ռուսաստանում ընթացող տնտեսական ցնցումների հետևանքով զգալիորեն նզազել են ռուսաստանաբնակ հայ գործարարների կարողությունները: Վերոնշյալ պատճառով 2015թ.-ի ցուցակից դուրս են մնացել նաև Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնք անցյալ տարի ունեին մեկական միլիարդ դոլար կարողություն:

Share