Բաժին. Բիզնես

Կարաս ազգային սննդի ցանցը 10 տարեկան է

Մայիսի 9-ին ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը նշեց իր 10 ամյակը,  որի կապակցությամբ հաճախորդների համար պատրաստվել էին բազմաթիվ անակնկալներ:

«Ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ, երբ մենք բացեցինք մեր առաջին թոնրատունը Աբովյան քաղաքում: Մենք զգում էինք, որ մեզ հաջողություն է սպասում, սակայն չէինք էլ պատկերացնում, որ 10 տարի անց այն կվերածվի ազգային սննդի ցանցի՝ 13 ռեստորաններով և բազմաթիվ աշխատատեղերով», – պատմում է ցանցի հիմնադիր և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

«Պետք է խոստովանել, որ այս տարիների ընթացքում մենք ոչ միայն աշխատում ենք, այլ ապրում ենք մեր կյանքի ամենակարևոր գործով՝ յուրաքանչյուր օր փնտրելով նոր լուծումներ, որպեսզի ստանանք բարձր գնահատական մեր հաճախորդների կողմից: Հիմա Կարասը 10 տարեկան է, և ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մեզ հետ են եղել այս 10 տարիների ընթացքում, ովքեր սատարել են ազգային արտադրողին, ովքեր ընտրել են Կարասը», – պատմում է ցանցի հիմնադիր և համասեփականատեր Աշոտ Հարությունանը:

Ի պատիվ տարելիցի ցանցն իր հաճախորդների համար պատրաստել է բազմաթիվ անակնկալներ, ինչպիսիք են՝ 10 շահավետ ակցիաներ, որոնցից հաճախորդները կարող են օգտվել ամբողջ մայիս ամսվա ընթացքում, ֆոտո մրցույթ Կարասի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որի հաղթողները կստանան 3 ուղևորություն 2 անձի համար դեպի Արցախ, մայիսի 9-ին 10 տարեկան դարձած երեխաների համար նվերներ և այլն: 

Հիշեցնենք, որ Կարասը ցանցը հիմնադրվել է 2005թ-ին: Ներկայումս Կարասը հանդես է գալիս որպես ազգային սննդի ցանց՝ ընդգրկելով 13 մասնաճյուղ: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: 2013թ-ի մայիսին ցանցը մեկնարկեց ռեբրենդինգի գործընթաց, որն օգնեց ցանցին դուրս գալ զարգացման նոր մակարդակի վրա: Նույն թվականի դեկտեմբերին ցանցը, նորամուծություն մտցնելով արագ սննդի սպասարկման ոլորտում, բացեց առաջին drive thru ֆորմատի ռեստորանը՝ Կարաս Ավտոն, Լենինգրադյան 1/1 հասցեում: Կարասն ամփոփեց  2013թ-ը`ճանաչվելով տարվա լավագույն հասարակական սննդի ցանց: 2014թ-ին ցանցը բացեց ևս մի քանի սպասարկման մասնաճյուղ, իսկ սեպտեմբեր ամսին «Կարաս» ընկերությունը «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի» հետ 1,5 տարով կնքեց պայմանագիր, որի արդյունքում ցանցի բոլոր բիզնես գործընթացները կադապտացվեն միջազգային ստանդարտներին, որից հետո ընկերությունը դուրս կգա միջազգային շուկա նոր ռեստորաններ բացելու նպատակով:

Այսօր՝ 10 տարի անց, Կարաս ընկերությունն իր կողքին ունենալով պրոֆեսիոնալների մեծ թիմ, շարունակում է վստահ քայլերով առաջ գնալ: Ցանցը շատ արագ զարգանում է հայկական շուկայում՝ պահպանելելով և ամրապնդելով առաջատար դիրքեր ոլորտում:

Share