Բաժին. Բիզնես

Որքա՞ն արժեն Apple Watch խելացի ժամացույցները Երևանում

Վերջերս Apple կորպորացիան մուտք գործեց խելացի ժամացույցների շուկա՝ թողարկելով Apple Watch, Apple Watch Sport և Apple Watch Edition ժամացույցները:

Վաճառքի առաջին օրերի ցուցանիշներից արդեն պարզ է, որ նշված ժամացույցները Apple-ի թողարկած ամենավաճառվող և ամենասպասված սարքերից են:

Ժամացույցները երկու տեսակի են՝ 38մմ էկրանով և 42մմ էկրանով: Ժամացույցների գինը կախված է մոդելից, չափսից, իրականացման ձևից և գոտու տեսակից:

Ներկայումս առկա մոդելների համար ԱՄՆ-ում Apple-ի պաշտոնական գները հետևայալն են. Apple Watch Sport՝ 349-399$,  Apple Watch՝ 549-1099$,  Apple Watch Edition՝ 10000-17000$:

Քանի որ Apple Watch-երն արդեն իսկ հասանելի են նաև երևանում, մենք փորձել ենք պարզել, թե ինչ գնով են դրանք վաճառվում: Ուսումնասիրել ենք և՛ մոբայլ սարքավորումներ վաճառող խանութները, և՛ առցանց խանութները, և՛ ինտերնետային հայտարարությունների հարթակները: Պետք է նշել, որ խելացի ժամացույցները դեռևս լայնորեն ներկայացված չեն Երևանում: iPhone 6 և iPhone 6 plus սմարթֆոնները թողարկվելուց հետո անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում հայտնվեցին Հայաստանում:

Այսպիսով, հունիսի 3-ի դրությամբ Apple Watch Sport մոդելի ժամացույցի նվազագույն գինը Երևանում կազմում է 625$, իսկ Apple Watch մոդելի գինը՝ 1400$:

Առաջիկա օրերին ժամացույցների գներն անընդմեջ կփոխվեն, իսկ շուկայում կհայտնվի ժամացույցների ավելի լայն ընտրանի: Մենք նույնպես կփորձենք ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել:

Share