Բաժին. Բիզնես

Ռոստելեկոմը գործարկում է Սմարթ Հեռուստատեսություն

Ռոստելեկոմն այսօր ներկայացրել է լիովին նոր և առաջադեմ տեխնոլոգիական հիմքով կառավարվող Սմարթ հեռուստատեսությունը: Այսուհետ անգամ հանրապետության ամենահեռավոր բնակավայրերի բնակիչները կկարողանան իրենց հեռուստացույցը դարձնել Սմարթ և վայելել վերջինիս առավելությունները:

Ռոստելեկոմն առաջին անգամ Հայաստանում
ներկայացնում է Smart Box սարքը, որի միջոցով հեռուստատեսությունը դադարում է կատարել միայն հեռարձակողի գործառույթը՝ ձայնագրման ու նախկին հաղորդումների դիտման հնարավորություններով:

Smart Box-ն աշխատում է Android համակարգով՝ ժամանակակից հավելվածների կիրառմամբ: Այն նաև հնարավորություն է տալիս նոր հավելվածներ ավելացնել: Smart Box-ի շնորհիվ բաժանորդը հնարավորություն է ստանում հեռուստադիտումը շարունակել նաև այլ սարքերի միջոցով՝ հեռախոս, պլանշետ: Smart Box-ը նաև հնարավորություն է տալիս մուտք գործել Youtube կամ միանալ Skype-ին:

Ռոստելեկոմի տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշում է որ Smart Box-ի մուտքը Հայաստանյան շուկա կձևավորվի հեռուստադիտման նոր մշակույթ, ավելացնելով, որ Ռոստելեկոմը պլանավորում է նոր հավելվածներ գործարկել Smart Box-ի համար:

Դեռ հունիսին Ռոստելեկոմը հայտարարել էր ZTE կորպորացիայի հետ ռազմավարական համագործացկության մասին, որն ընդգրկում էր մասնավորապես IP հեռուստատեսության և OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձևավորումը։ Այսօր արդեն ընկերությունը ներկայացնում է համագործակցության առաջին արդյունքները: Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմ» ծառայություններն հասանելի են ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև հայաստանյան շուրջ 20 քաղաքներում։

Սմարթ հեռւստատեսության հնարավորություններն են.

– 150 հեռուստաալիքի դիտիում / 6 հեռուստաալիք HD
– Ծնողական վերահսկողություն / տարիքային սահմանափակումներ
– Տեսավարձույթ / Video on Demand
– Սերիալների բաժանորդագրություն
– Պատկերի դիտման հնարավորություն այլ սարքերի վրա
– Նախկինում ցուցադրված հաղորդումների դիտում
– Դիտման դադար / դիտում
– Հեռուստաալիքների էլեկտրոնային ծրագիր
– Նորությունների հավելված
– Youtube
– Ռադիո
– Այլ սարքերից բովանդակության դիտում
– Եղանակի տեսություն, աստղագուշակ և այլն
– Facebook-ի և Twitter-ի ինտեգրում
– Rutube երեխաների համար

Share