Բաժին. Բիզնես

Forbes. Աշխարհի ամենաշատ վաստակող մարզիկները 2015

Forbes ամսագիրը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաշատ վաստակող մարզիկների ցուցակը:

Առաջին հորիզոնականում է բռնցկամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերն է, ով անցյալ տարի վաստակել է 300 մլն դոլար:  Սա ռեկորդային ցուցանիշ է, մինչ այս ռեկորդը պատկանում էր Թայգեր Վուդսին, ով 2008թ.-ին վաստակել էր 115 մլն դոլար:

Երկրորդ հորիզոնականում Մենի Պակյաոն է, ով վաստակել է 160 մլն դոլար, որից 125 մլն դոլարը նա վաստակել է Ֆլոյդ Մեյվեյզերի հետ կայացած մենամարտի արդյունքում:

Երրորդ տեղում Քրիստիանու Ռոնալդոն է, ով վաստակել է 79.6 մլն դոլար, որից 52.6 մլն դոլարը կազմել է աշխատավարձը և պարգևավճարները:

Չորրորդ տեղում է Լիոնել Մեսսին, ով վաստակել է 73.8 մլն դոլար, որից 51.8 մլն դոլարը կազմել են աշխատավարձը և պարգևավճարները:

Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ցուցակի հինգերորդ հորիզոնականում է, աշխարհի երկրորդ ռակետը վաստակել է 67 մլն դոլար, որից 9 մլն դոլարը աշխատավարձ և պարգևավճարներ, իսկ 58 մլն դոլարը՝ գովազդ:

Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը վաստակել է 64.8 մլն դոլար, նրա աշխատավարձը կազմել է 20.8 մլն դոլար, իսկ գովազդներից նա ստացել է 44 մլն դոլար: Նա ցուցակի վեցերորդ տեղում է:

Քևին Դյուրանը յոթերորդ տեղում է, նա վաստակել է 54.1 մլն դոլար, որից 35 մլն դոլարը կազմել են գովազդից ստացված եկամուտները:

Առաջատար գոլֆիստ Ֆիլ Մաքելսոնը ութերորդն է, նա վաստակել է 50.8 մլն դոլար, որից 48 մլն դոլարը՝ գովազդից ստացված եկամուտներն են:

Թայգեր Վուդսն իններորդն է, նա վաստակել է 50.6 մլն դոլար, որից 50 մլն դոլարը կազմել է գովազդը:

Տասնյակը եզրափակում է Քոբի Բրայանտը, ով վաստակել է 49.5 մլն դոլար, նրա եկամուտներից 23.5 մլն-ը գոյացել է աշխատավարձրից և պարգևավճարներից:

Share