Բաժին. Բիզնես

Forbes. ամենահարուստ ամերիկացիները 2015

Ամերիկյան Forbes պարբերականը հերթական անգամ հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը:

2015թ.-ի ցուցակը գլխավորում է Microsoft-ի սեփականատեր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը կազմում է 76 մլրդ դոլար: Հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը 62 մլրդ դոլար կարողությամբ երկրորդ հորիզոնականում է: Եռյակը եզրափակում է Oracle կորպորացիայի սեփականատեր Լարի Էլիսոնը, ում կարողությունը գնահատվել է 47.5 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը 47 մլրդ դոլար է: Հինգերորդ տեղում է Koch Industries կորպորացիայի սեփականատեր Չարլզ Քոչը: Նրա կարողությունը գնահատվում է 41 մլրդ դոլար: Վեցերորդ հորիզոնականում Չարլզ Քոչի եղբայր Դեյվիդ Քոչն է, ում կարողությունը նույնպես 41 մլրդ դոլար է:

Facebook-ի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը կազմում է 40.3 մլրդ դոլար: Նա զբաղեցնում է ցուցակի յոթերորդ հորիզոնականը: Նյու-Յորքի նախկին քաղաքապետ և հայտնի գործարար Մայքլ Բլումբերգի կարողությունը կազմում է 38.6 մլրդ դոլար, նա ցուցակի ութերորդ հորիզոնականում է: Իններորդ տեղում Ջիմ Ուոլթընն է, ով աշխարհի խոշորագույն Wal-Mart խանութների ցանցի համասեփականատերն է: Նրա կարողությունը գնահատվում է 33.7 մլրդ դոլար: Տասնյակը եզրափակում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ում կարողությունը գնահատվել է 33.3 մլրդ դոլար:

Share