Բաժին. Բիզնես

Ucom. նորարար մոտեցումներ ԴիջիԹեք 2015-ին

Տարվա ամենասպասված տեխնոլոգիական տոնն այսօր մեկնարկեց: ԴիջիԹեքն արդեն անցկացվում է 11-րդ անգամ և այս տարի մասնակիցների թիվն անհամեմատ աճել է:

Յուքոմ ընկերությունը մշտապես լինելով նորարարության աջակից այս տարի ևս մասնակցում է ցուցահանդեսին, ինչպես նաև հանդիսանում Էքսպոյի պլատինե հովանավորը:

Ինչպես ամեն տարի այդպես էլ այս տարի Յուքոմը իր յուրահատուկ ընդարձակ տաղավարում այցելուներին երեք օրերի ընթացքում կներկայացնի առաջադեմ տեխնոլոգիական ծառայություններ, որոնք շուտով կտրամադրվեն Յուքոմի բաժանորդներին:

Տաղավարում Յուքոմի փորձառու աշխատակիցները կներկայացնեն ОТТ ծառայությունը, որը  հնարավորություն կընձեռի շարժական սարքերի միջոցով կառավարել հեռուստացույցը, դիտել տարբեր հաղորդումներ և կատարել շատ այլ գործառույթներ:

Տաղավարում նաև առաջին անգամ Հայաստանում  կփորձարկվի  LTE գերարագ անլար հաղորդակցման ցանցը:

Էքսպոյի բացմանը ներկա էին նաև Յուքոմի մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակիցներն, ովքեր հնարավորությունը բաց չթողնելով հարցազրույց էին անցկացնում ներկա այցելուների հետ:

Սպասում ենք Ձեզ Յուքոմի բազմաժանր տաղավարում, որտեղ միշտ հետաքրքիր է:

Share