Բաժին. Բիզնես

Beeline և Յունիբանկ․ բացառիկ վարկեր՝ բրենդային սմարթֆոններ և պլանշետներ ձեռք բերելու համար

Beeline-ը և  Յունիբանկ-ը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ Beeline գրասենյակներում բրենդային հեռախոսներ և պլանշետներ ձեռք բերելու համար: Համագործակցության շրջանակում Beeline Smart Pro սմարթֆոնը և Beeline Tab Pro պլանշետը հասանելի են առանց կանխավճարի և տարեկան տոկոսադրույքի: Երկու սարքավորումներն էլ կարելի է ձեռք բերել ապառիկ տարբերակով, 12 ամիս ժամկետով, 4990 դրամ ամսական վճարի դիմաց:

Սմարթֆոնի գնորդներն երկու ամիս շարունակ կարող են իրականացնել անսահմանափակ թվով անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում և կստանան 1Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և facebook.com, ok.ru և vk.com սոցիալական ցանցերից անսահամանփակ օգտվելու հնարավորություն:

Պլանշետի գնորդները կստանան 5 Գբ ծավալով գերարագ ինտերնետ և մեկ ամիս անվճար բաժանորդագրություն «Infinity 512» սակագնային փաթեթին:

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և պարզ ու հարմար պայմաններ:

Unibank-ի հետ համատեղ նախաձեռնության շնորհիվ մեր բաժանորդներն այլևս կարիք չունեն մտածելու կանխավճարի և տոկոսադրույքների մասին: Այժմ, Beeline գրասենյակներում ապառիկով գնումները նույնպես դարձել են պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի հետ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք կարող ենք հաճախորդներին առաջարկել նոր ակցիա, որի շրջանակում Յունիբանկ-ը ներկայացնում է ապառիկի ամենաձեռնտու պայմանները. 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսդրույք, 0 տոկոս միջնորդավճար: Վարկային հայտի պատասխանը հաճախորդին տրվում է մեկ րոպեի ընթացքում: Շահավետ պայմանները նշանակալիորեն բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիությունը բնակչության լայն շերտերի համար, ինչը համահունչ է Յունիբանկ -ի ռազմավարությանը, –  նշեց «Յունիբանկ ԲԲԸ» Վարչության նախագահի տեղակալ, վաճառքների և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: Այսօր, Յունիբանկը սպասարկում է մոտ 300 հազար հաճախորդի և հանդիսանում է POS և կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկն է»:

Նշենք, որ Beeline բրենդավորված հեռախոսներն ու պլանշետները մեծ ժողովրդականություն են վայելում Հայաստանում` ժամանակ առ ժամանակ դառնալով առաջատար երկրում ամենավաճառվող սմարթֆոնների շարքում:

Share