Բաժին. Բիզնես

Օրանժ Արմենիա․ «Orange Ունիվերսալ»՝ նոր հետվճարային սակագնային պլաններ

Օրանժ Արմենիան այսօր հետվճարային ծառայությունների օգտատերերին ներկայացավ ամանորյա անակնկալներով: Այսուհետ այս ծառայությունները նախընտրող բաժանորդները կարող են միանալ Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին և ստանալ րոպեներ տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետի հազարավոր ՄԲ-եր, ինչպես նաև SMS փաթեթներ: Orange Ունիվերսալ սակագնային պլաններում ներառված րոպեները սպառելուց հետո, բոլոր ցանցեր զանգերի համար կգործի բացառիկ 12 դրամ/րոպե սակագինը: Բացի այդ, այն բաժանորդները, ովքեր Orange Ունիվերսալ սակագնային պլաններին կմիանան 24 ամսով, հնարավորություն կունենան ընտրված հեռախոսներ ձեռք բերել հատուկ գնով և պայմաններով:

«Գալիք տոներին ընդառաջ, ուրախ ենք մեր նոր և առկա բաժանորդներին ներկայացնել հետվճարային սակագնային պլանների հեղափոխական փաթեթ: Այս 4 ունիվերսալ սակագնային պլանները ստեղծել ենք՝ համաշխարհային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները հաշվի առնելով: Դրանք մեր բաժանորդներին հնարավորություն կընձեռեն ազատ շփվել մտերիմների հետ` առանց մտահոգվելու, թե որ ցանց են զանգում: Ներառված րոպեները նրանք կարող են սպառել նույնիսկ ԱՄՆ-ում և Կանադայում բնակվող իրենց բարեկամների հետ խոսելու համար, իսկ ներառված գերարագ ինտերնետի զգալի ծավալը թույլ կտա հեշտորեն օգտվել համացանցից և շփվել սոց. ցանցերում»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Միանալով «Orange Ունիվերսալ 2900» սակագնային պլանին՝ բաժանորդները կստանան 350 րոպե և նույնքան SMS, ինչպես նաև 1000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 5500» սակագնային պլանին միանալիս բաժանորդները կստանան 750 րոպե, նույնքան SMS և 5000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 8000» սակագնային պլանի դեպքում բաժանորդները կստանան 1500 րոպե տեղական ցանցեր, նույնքան SMS և 10 000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: «Orange Ունիվերսալ 12 500» սակագնային պլանի բաժանորդները կստանան 3000 րոպե և SMS, ինչպես նաև 15 000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ներառված րոպեներով բաժանորդները կարող են զանգեր կատարել ինչպես տեղական բոլոր ցանցեր, այնպես էլ ԱՄՆ և Կանադա, իսկ SMS-ներն ուղաարկել տեղական բոլոր ցանցեր:

«Ներառված րոպեներից և ՄԲ-ից բացի Orange Ունիվերսալ սակագնային պլանների օգտատերերը կունենան նաև մատչելի պայմաններով բարձրակարգ սմարթֆոններ ձեռք բերելու հնարավորություն՝ տարաժամկետ վճարման պայմանով», – հավելեց Օրանժ Արմենիայի Կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Orange Ունիվերսալ սակագնային պլանների և հատուկ պայմաններով առաջարկվող հեռախոսների մանրամասները հասանելի են www.orangearmenia.am/mobile/every-month/universal/ կայքում:

Տարաժամկետ վճարման դեպքում հեռախոսները ձեռք կբերվեն ավելի ցածր գնով, քան կանխիկ գնելու դեպքում՝ բացառությամբ iPhone 6S-ի:

Share