Բաժին. Բիզնես

Այս տարվա գարնանը կներկայացվի Mercedes-AMG GT-R սպորտային կուպեն

Mercedes-AMG GT սպորտային կուպեի ոչ սովորական տեստային տարբերակ էր նկատվել դեռևս անցյալ տարի, սակայն տեղեկատվության պակասի պատճառով հայտնի չէր, թե ինչ մոդելի մասին է խոսքը։ Վերջերս տարածված ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն վերոնշյալ անհայտ մոդելը Mercedes-AMG GT-R սպորտային կուպեն է։

Mercedes-AMG GT-R կարելի է համարել Mercedes-AMG GT3 մրցարշավային մոդելի ճանապարհային տարբերակը։ Տեղեկությունների համաձայն Mercedes-AMG GT-R-ի հզորությունը 550 ձիաուժ է։ Այն նաև 80 կիլոգրամով ավելի թեթև է GT շարքի այլ մոդելներից։ 550 ձիաուժ հզորությամբ Mercedes-AMG GT-R մոդելը GT շարքում տեղ կգրավի  Mercedes-AMG GT-S (510 ձիաուժ) և Black Series (600 ձիաուժ և ավելի) միջև։

Դեռևս չճշտված տեղեկությունների համաձայն Mercedes-AMG GT-R մոդելը կներկայացվի Ժնևյալ ավտոշուի շրջանակներում։

Share