Բաժին. Բիզնես

500 մլն եվրո ներդրում՝ Mercedes-Benz-ի նոր գործարանի կառուցման համար

Գերմանական Daimler AG ավտոկոնցեռնը պատրաստվում է 500 մլն եվրո կամ 574 մլն դոլար ներդնել Լեհաստանում կառուցվելիք նոր գործարանում, որտեղ դիզելային և բենզինային շարժիչներ կարտադրվեն։

Նոր գործարանը կլինի Գերմանիայից դուրս գտնվող երկրորդ գործարանը, որտեղ շարժիչներ կարտադրվեն։ Գործարանի կառուցումը կավարտվի 2019թ․-ին, այն մի քանի հարյուր աշխատատեղ կապահովի։ Նոր գործարանի կառուցումն անչափ կարևոր է Daimler-ի համար, քանի որ կոնցեռնը ծրագրում է 2020թ․-ին արտադրության ծավալներով անցնել իր գլխավոր մրցակից BMW-ից։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share