Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ը ներկայացրել է GLC քրոսովերի ջրածնային տարբերակը

Գերմանական Mercedes-Benz-ը ներկայացրել է GLC մոդելի ջրածնային վառելիքով աշխատող տարբերակը, որն անվանվել է GLC F-Cell։

Գերմանական ավտոկոնցեռնի ներկայացուցիչը նշել է, որ կարբոնից պատրաստված ջրածնի երկու բաքը տեղադրված են մեքենայի հատակին։ Բաքերի տարողությունը 4 կգ ջրածին է, դրանք լիցքավորվում են հատուկ լցակայաններում՝ 3 րոպեի ընթացքում։

Մեքենայի վրա տեղադրված է նաև լիթիում-իոնային մարտկոց, որի ամբողջական լիցքավորումը հնարավորություն է տալիս մեքենան վարել 50 կմ։ Մեքենան նաև ունի կինետիկ էներգիայի վերականգնման համակարգ։

Վերոնշյալ բոլոր համակարգերը թույլ են տալիս, որ մեքենան ամբողջական լիցքավորված բաքերով և մարտկոցով անցնի 500 կմ։

Daimler AG-ից արդեն հայտնել են, որ աշխատում են մեքենայի սերիական մոդելի վրա, սակայն դեռևս թողարկման ժամկետներ չեն նշում։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը․ հասցե՝ ՀՀ, 0056, Երևան, Գայի պող., 14/3 շինություն, հեռ․՝ +374 10 668000:

Share