Բաժին. Բիզնես

Պաշտոնապես ներկայացվել է Mercedes AMG GT-R սուպերմեքենան

Բրիտանական Ռեդվուդում ընթացող արագության փառատոնի շրջանակներում Daimler AG-ն ներկայացրել է Mercedes AMG GT-R սուպերմեքենան, որը AMG GT շարքի ամենաարագ և ամենահզոր մոդելն է։

Մեքենան թողարկվում է 4 լիտր ծավալով և 585 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով։ Մինչ այս ամենահզորը AMG GT-S մոդելն էր՝ 510 ձիաուժ։

100 կմ անցնելու համար մեքենան քաղաքում կծախսի 15 լիտր բենզին, իսկ խճուղու վրա՝ 9.2 լիտր։ 100 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 318 կմ/ժ-ի։ Համեմատության համար նշենք, որ AMG GT S մոդելը 100 կմ/ժ արագության հասնում էր 3.8 վայրկյանում։

Եվրոպայում մեքենայի պատվերներ կընդունվեն այս տարվա նորեմբերի 21-ից, իսկ դիլերների մոտ մեքենան կհայտնվի 2017թ.-ի մարտից։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share