Բաժին. Բիզնես

Ինչ նոր մոդելներ կթողարկի Mercedes-Benz-ը 2017թ.-ին

Mercedes-Benz-Passion պորտալին հայտնի է դարձել, թե 2017թ.-ին ինչ նոր մոդելներ են թողարկվելու Mercedes-Benz-ի կողմից։ Հրապարակման նախնական տարբերակում նշված է եղել, որ 2017թ.-ին արտադրության կդրվի GLA քրոսովերի կուպե տարբերակը, սակայն որոշ ժամանակ անց տեղեկատվությունը փոխվել է, այժմ խոսքը գնում է GLA-ի փոփոխված տարբերակի արտադրման մասին։

2017թ.-ին կթողարկվի նաև S դասի փոփոխված տարբերակը, իսկ E դասում կհայտնվի միանգամից 3 նոր մեքենա՝ E-Class Coupe, E-Class Cabrio, E-Class All Terrain, որը կմրցակցի Audi A6 Allroad-ի հետ։

2017թ.-ին կթողարկվի նաև Mercedes-Benz-ի առաջին փիքափը։ Նորույթների շարքում են նաև Mercedes-AMG GT R կուպեն և Mercedes-AMG GT C ռոդսթերը ու կուպեն։

Ինչ կայանում է GLA կուպեին, ապա այն կթողարկվի 2019թ.-ին։ Մեքենայի հիմքում ընկած կլինի երկրորդ սերնդի GLA-ն։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share