Բաժին. Բիզնես

Ավանգարդ Մոթորս. հատուկ գնային առաջարկ՝ Mercedes-Benz E 200 մոդելի ձեռք բերման համար

Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն առաջարկում է հատուկ գին Mercedes-Benz E 200 մոդելի ձեռք բերման համար։

Առաջարկի շրջանակներում Mercedes-Benz E 200 մեքենայի Exclusive exterior և Avantgarde interior կատարմամբ մոդելի գինն է 23.9 մլն դրամ։

Առաջարկով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել ընկերության վաճառքի սրահում՝ Երևան, Գայի պող., 14/3, հեռախոս՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00:

Նշենք, որ շարունակում է գործել ավտոլիզինգի աննախադեպ առաջարկը, որի շրջանակներում հնարավորություն է տրվում Mercedes-Benz մեքենաներ ձեռք բերել 10% կանխավճարով և 4.9% տարեկան տոկոսադրույքով։

Հիշեցնենք նաև, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share