Categories: Բիզնես

Ավանգարդ Մոթորս. աննախադեպ պայմաններ՝ Mercedes-Benz V դասի ձեռք բերման համար

Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը ներկայացրել է մեքենաների ձեռք բերման հերթական առաջարկը։ Այս անգամ խոսքը գնում է Mercedes-Benz V Class-ի մասին, որի վերջին մոդելը հուլիս ամսից ներկայացված է Ավանգարդ Մոթորսում։

Առաջարկի շրջանակներում իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում V դասի մինիվենը ձեռք բերել լիզինգի միջոցով՝ տարեկան 4.9%-ով և 2 տարի մարման ժամկետով։

Նման առաջարկն աննախադեպ է անգամ Ավանգարդ Մոթորսի համար, որը մինչ այս էլ էր առաջարկում մեքենաների լիզինգի գերշահավետ պայմաններ։ Խոսքը ԱԳԲԱ Լիզինգի հետ իրականացվող ավտոլիզինգի մասին է, որի շրջանակներում հնարավորություն է տրվում Mercedes-Benz մեքենաներ ձեռք բերել 10% կանխավճարով, 4.9% տարեկան տոկոսադրույքով և 2 տարի մարման ժամկետով։

Առաջարկով հետաքրքրվողները մանրամասները կարող են ճշտել ընկերության վաճառքի սրահում՝ Երևան, Գայի պող., 14/3, հեռախոս՝ +374 60 68 00 00, +374 10 66 80 00:

Հիշեցնենք նաև ևս մեկ շահավետ առաջարկի մասին, որի  շրջանակներում Mercedes-Benz E 200 մեքենայի Exclusive exterior և Avantgarde interior կատարմամբ մոդելը վաճառվում է 23.9 մլն դրամով։

Հիշեցնենք նաև, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share