Բաժին. Բիզնես

Ucom. Մրցանակներ օլիմպիական մեդալակիրներին և 4G+ ցանցի գործարկում

Սեպտեմբերի 23-ին Ucom ընկերությունը կազմակերպել էր Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի հայ մեդալակիրների մեծարման երեկո, որի ժամանակ նաև ազդարարվեց Ucom ընկերության կողմից Անդրկովկասյան տարածաշրջանոմ ամենաարագ ու նորագույն 4G+ (ժամանակակից LTE) ցանցի գործարկման մասին:

Միջոցառման մեկնարկին հյուրերին ներկայացվեց մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, Գոռ Մինասյանի և Սիմոն Մարտիրոսյանի հաղթական օլիմպիական ուղու մասին պատմող ֆիլմ: Այնուհետև, միջացառման պաշտոնական մասում Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մրցանակներ հանձնեց հայ մարզիկներին: Ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և արծաթե մեդալակիր, ըմբիշ Միհրան Հարությունյանը ստացան բնակարան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում և Վաղարշապատում, իսկ փոխչեմպիոն ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը՝ 7 մլն ՀՀ դրամի չափով գումարային պարգև: Բացի այդ, Ucom ընկերությունը օլիմպիական մեդալակիրներին նվիրեց iphone 7 սմարթֆոններ և ընկերության Triple Play փաթեթից ու շարժական կապի ամենաբարձր ու ամենաընդգրկուն սակագնային պլանից ընդմիշտ անվճար օգտվելու հնարավորություն:

Միջոցառման երկրորդ հատվածում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ազդարարեց Ucom ընկերության կողմից 4G+ ցանցի գործարկման մասին:

Ericsson Nikola Tesla ընկերության հետ համագործակցության շնորհիվ Ucom ընկերությունը Հայաստանում ներդրել է ամենավերջին Ericsson Radio System ապրանքային դասի և Antenna Integrated Radio (AIR) գերժամանակակից բազմաչափանիշ ռադիո սարքավորումներ: Ինչպես միջոցառման ժամանակ տեղեկացրեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ ընկերության 4G+ ցանցը նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն, ինչպես նաև ավելի լավ որակ և մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար:

«Հպարտ ենք ազդարարել այս նորարարական տեխնոլոգիայի մեկնարկը Հայասատանում, որը մեր բաժանորդներին հնարավորություն կտա օգտվելու մինչև 250 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապից: Հաշվի առնելով մեր բաժանորդների օրեցօր աճող ակնկալիքները՝ մենք ուրախ ենք, որ կարող ենք նրանց առաջարկել ավելի լավ փորձառություն և համաքայլ ընթանալ աշխարհի առաջատար ընկերությունների հետ», – նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հարկ է նշել նաև, որ 4G+ տեխնոլոգիայի ներդրման ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է նաև ներդնել Ericsson Expert Analytics ծրագրային լուծումը, որը հնարավորություն կտա ընկերությանը բավարարելու բաժանորդային փորձառությունը, իրականացնելու բաժանորդների գոհունակության վերաբերյալ կանխատեսումներ և ձեռնարկելու գոհունակության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլեր: Ընկերությունում վստահ են, որ այս համապարփակ նորագույն ծրագրային լուծումների շնորհիվ Ucom ընկերության 4G+ ցանցը ոչ միայն կլինի ամենաարագ գործող ցանցերից մեկն Անդրկովկասում, այլև լավագույնս կբավարարի բաժանորդների աճող ակնկալիքները:

«Ucom ընկերության հետ միասին մենք Հայաստան ենք բերում գերժամանակակից LTE տեխնոլոգիան, որը նախկինում դեռ ներդրված չի եղել տեղական շուկայում: Այս տեխնոլոգիայի ներդրմամբ Ericsson և Ucom ընկերությունները կընդլայնեն շարժական լայնաշերտ ինտերնետ կապի ծածկույթը Հայաստանում և արագ ու հուսալի ինտերնետ կապի ծառայություններ կմատուցեն ավելի մեծ թվով բաժանորդների: Սա կարևոր քայլ էր մեզ համար Հայաստանում, և մենք ուրախ կլինենք շարունակել աջակցել հայկական շարժական կապի շուկայի զարգացմանը», – նշեց Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչը:  

Նշենք նաև, որ Ericsson ընկերությունը LTE ցանցի համաշխարհային առաջատարն է: Ericsson-ը ներկա է տրաֆիկի բարձր սպառում ունեցող բոլոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում, և LTE տեխնոլոգիաներ է մատակարարում աշխարհի տասը խոշորագույն բջջային օպերատորներից իննին (CMCC, Verizon, AT&T, CT China, Softbank, Sprint, T-Mobile, KDDI, SKT):

Share