Բաժին. Բիզնես

Mercedes-Benz-ն իր պատմության մեջ առաջին անգամ մեկ ամսում վաճառել է 200,000-ից ավել մեքենա

Mercedes-Benz-ը շարունակում է ռեկորդներ գրանցել, խոսքն անմենևին էլ գերմանական ավտոկոնցեռնի մեքենաների արագությունների կամ մրցարշավներում գրանցված արդյունքների մասին չէ, այլ՝ վաճառքների ծավալեների, որոնք 2016թ.-ի սեպտեմբերի, երրորդ եռամսյակի և հունվար-սեպտեմբերի տվյալներով շարունակում են մնալ աննախադեպ։

Այս տարվա սեպտեմբերին Daimler AG-ն վաճառել է 211,286 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 12.1%-ով։ Սա առաջին դեպքն է, երբ գերմանական ընկերությանը հաջողվել է մեկ ամսում վաճառել 200,000-ից ավել մեքենա։

Ինչ կայանում է 2016թ.-ի երրորդ եռամսյակին, ապա այն ևս ռեկորդային է եղել։ Վաճառվել է 531,302 մեքենա՝ +11.2%։ Տարվա սկզբից Mercedes-Benz-ը վաճառել է 1,537,921 մեքենա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 11.7%-ով։

Սեպտեմբերին Mercedes-Benz-ը եղել է պրեմիում դասի առաջատար հետևյալ երկրներում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Ճապոնիա, Թայվան, ԱՄՆ, Կանադա և Մեքսկիա։

Սեպտեմբեր ամսին Եվրոպայում Մերսեդես Բենցի վաճառքի ծավալներն աճել են 15%-ով և կազմել 98,877 մեքենա, մասնավորապես Գերմանիայում աճը կազմել է 17.1%՝ 27,640 մեքենա։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վաճառքի ծավալներն աճել են 15.9%-ով և կազմել 72,670 մեքենա, մասնավորապես Չինաստանում վաճառվել է 46,443 մեքենա՝ +20.1%։ Հյուսիսային Ամերիկայում վաճառքներն աճել են 2.9%-ով և կազմել 34,488 մեքենա, մասնավորապես ԱՄՆ-ում վաճառքներն աճել են 1.7%-ով և կազմել 29,500 մեքենա։

Եթե խոսենք մոդելների մասին, ապա E-Class-ը մնում է կոնցեռնի ամենապահանջված մոդելը, վաճառվել է 27,955 մեքենա՝ +20.1%։ Ինչ կայանում է տարաճանապարհային մոդելներին, ապա անցած սեպտեմբերին դրանց վաճառքներն աճել են 26.8%-ով և կազմել 68,197 մեքենա։

Հիշեցնենք նաև, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share