Բաժին. Բիզնես

ACBA QR. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը նոր բջջային հավելված է գործարկել

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր:

Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են՝

–    ընթերցել տարբեր QR կոդեր

–    հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի

–    անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները

–    հետևել բանկի նորություններին և գործող սակագներին

Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:

Հավելվածն արդեն հասանելի է Google Play և App Store հարթակներում:

Share