Բաժին. Բիզնես

Facebook սոցիալական ցանցը հնարավորություն կտա աշխատանք գտնել

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի կողմից գործարկվել է նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս էջերի միջոցով աշխատանքի հայտարարություններ հրապարակել։ Միևնույն ժամանակ հայտարարությունը տեսնող օգտատերերին հնարավորություն է տրվում “Apply Now” կոճակի միջոցով արձագանքել հայտարարությանը՝ կենսագրականը ուղարկելով էջին։

Հայտարարություն տեղադրելու գործառույթի հետ մեկտեղ էջերում ստեղծվել է նաև հատուկ բաժին` Jobs, որտեղ հասանելի կլինեն էջի կողմից հրապարակված բոլոր աշխատանքի հայտարարությունները։

Աշխատանքի հայտարարություն տալու կամ դրանց արձագանքելու հնարավորություն առայժմ ունեն միայն ԱՄՆ և Կանադայի օգտատերերը։ Նշվում է, որ շուտով գործառույթը հասանելի կլինի նաև այլ երկրների օգտատերերի համար։

Ոլորտի փորձագետները նշում են, որ Facebook-ի գործարկած նոր գործառույթի գործարկումը ուղղակիորեն հարվածում է LinkedIn-ին։ Նշվում է նաև, որ նշյալ գործառույթը կգրավի նաև ցածր որակավորում ունեցող կադրերին, ովքեր LinkedIn-ի միջոցով աշխատանք գտնելու հնարավորություն չունեն։

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ մինչև 55 հավելյալ հեռուստաալիք, 2.5 անգամ ավելի արագ ինտերնետ, 100 նորագույն ֆիլմ, WiFi ակտիվացում, մի շարք այլ սմարթ հնարավորություններ։

Share